Blog.1in.am-ը գրում է`
Սիրելի կանայք, Ձեզ ենք ներկայացնում 7 ամենատարածված սխալները, որը թույլ եք տալիս կողակցի հանդեպ, այս մասին գրում է fact.am-ը:
1. Դուք շատ եք բարոյախրատական ճառեր ասում: հարաբերություններում հիմնական սխալը կնոջ շատախոսելն է: Կանայք հաճախ են դասեր տալիս կողակիցներին, խրատում և ուղղություն ցույց տալիս:
2. Դուք դիմում եք ծայրահեղությունների: Կանանց հաջորդ սխալը ծայրահեղական լինելն է: Նրանք կամ «միշտ հասանելի են» կամ «անհասանելի»:
3. Դուք սիրում եք ճնշել նրան: Եթե կինը անընդհատ կողակցին ասում է. «Դու ծույլ ես», «Ինչքան կարելի է», «Դուք երբեք գումար չես վաստակում»և այլն: Այսպես դուք նրան ճնշում եք, թույլ չեք տալիս իրեն հզոր զգա: Նման դեպքում առավել ևս Ձեր կողակիցը չի ցանկանա իր իրական որակները դրսևորել:
4. Դուք չեք գիտակցում, թե ինչ է երջանկությունը: Ծնողների հիմնական խնդիրն է երեխաներին դեռ մանկուց սովորեցնել , թե ինչ է երջանկությունը:
5. Դուք չեք սերմանել Ձեր մեջ ջերմություն : Հաճախ եղեք ջերմ Ձեր կողակցի հանդեպ, այդ դեպքում նա երբեք վատը չի լինի: Միշտ ապրումակցեք Ձեր կողակցին: Ցանկացած իրավիճակում ասեք, որ Դուք իր կողքին եք:
6. Դուք թույլ չեք տալիս տղամարդուն խոսել: Տղամարդը պետք է սովորի խոսել: Երբ նա չի խոսում, կինը զգում է իրեն ավելորդ: Խնդիրն այն է, որ տղամարդիկ ծրագրեր են պլանավորում միայնակ եւ չեն քննարկում դրանք կնոջ հետ: Կանայք կարիք ունեն, որ ամեն ինչ բարձրաձայնվի:
7. Դուք չեք գիտակցում Ձեր գեղեցկությունը: Ինչո՞ւ են կանայք փողոց դուրս գալու համար ժամերով կանգնում հայելու առաջ, իսկ ահա տանը գեղեցիկ տեսք ունենալու համար ժամանակ չեն գտնում: Քանի որ կանանց հետաքրքրում է հասարակության կարծիքը: Նրանց համար կարևոր է, որ օտար որևէ մեկը ասի, որ նա հիանալի է: Եվ դա ասեն իր կողակցին: Սա սխալ դիրքորոշում է: Ամենից առաջ պետք է խնամված և գեղեցիկ լինել տանը և կողակցի համար: