Եթե ընտրել եք 1-ին դուռը
Դուք ընտրել եք ազատության ճանապարհը: Ձեզ համար կարևոր է անկախությունը և ազատ տարածությունը: Դուք ինքնուրույն եք Ձեր կյանքը կառավարում: Մինչ ինչ-որ հետևություններ անելը, Դուք սովորաբար կշռադատում եք տվյալ խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները: Դուք նպատակասլաց եք և համառորեն հասնում եք Ձեր բոլոր նպատակներին: Դուք կարողանում եք ճիշտ օգտագործել Ձեր ժամանակը և ուրախանալ կյանքով:
Եթե ընտրել եք 2-րդ դուռը
Ձեր ընտրած ճանապարհը Ձեր շատ փոքրիկ անձնական անկյունն է, որտեղ տեղ չկա այլ մարդկանց համար: Դուք հարմարավետ եք զգում ինքերդ Ձեզ հետ: Դուք նախընտրում եք ճանապարհորդել և տարբեր հավաքույթների գնալ միայնակ: Դուք չեք զգում դայակի կամ ինչ–որ մեկի կարծիքի կարիքը: Դուք իսկապես սիրում եք Ձեր ընկերներին, սակայն ժամանակ առ ժամանակ, ինչպես ջրի մի կում, անհրաժեշտ է ազատ տարածություն:
Եթե ընտրել եք 3-րդ դուռը
Ձեզ սպասում են գեղեցիկ և դրական զգացողություններ: Դուք չեք կարող պատկերացնել Ձեր կյանքը առանց ազարտի , գեղեցիկի և արկածների: Ձանձրույթը Ձեզ համար չի: Դուք անդադար սովորում եք, «Դար ապրիր և դար սովորիր» ասույթը հենց Ձեզ համար է ասված: Դուք շատ հետաքրքրասեր եք և միշտ Ձեզ մոտ շատ հարցեր են առաջանում:
Եթե ընտրել եք 4-րդ դուռը
Դատելով, թե ինչպիսի ճանապարհ Դուք ընտրեցիք Ձեզ սպասվում են հետաքրքրաշարժ իրադարձություններ և արկածներ: Դուք գրեթե միշտ մտածում եք Ձեր ապագայի մասին և փորձում ինչ-որ նոր բան: Կարելի է ասել, որ Դուք մի փոքր տաքարյուն եք և չեք մտածում հետևանքների մասին: Դուք Ձեր տեսակով օրենք չեք սիրում պահել, բայց Ձեզ սիրում են հենց Ձեր խարիզմայի և սուր զգացողությունների նկատմամբ Ձեր հակումի համար: Ոչ ոք չի կարող նույնիսկ մտածել, որ Դուք Ձեր ժամանակը անիմաստ եք վատնում:
Եթե ընտրել եք 5-րդ դուռը
Ձեր դռները բաց են բոլոր ցանկացողների համար: Ձեզ համար կարևոր է հանգստությունը, խաղաղությունը և բնական գեղեցկությունը: Ձեզ հետաքրքրում է ոչ այնքան նպատակը, որքան դրան հասնելու ուղին: Դուք լողում եք մի ուղղությամբ և ամեն կերպ պահում եք Ձեր հանգստությունը: Դուք դրամաներից խուսափելու վարպետ եք:
Եթե ընտրել եք 6-րդ դուռը
Դուք ընտրել եք հանգստությունը և խաղաղությունը: Միայնությունը, լռությունը և զգուշավորությունը Ձեր լավագույն ընկերներն են: «Հին ընկերը լավ է նոր երկուսից» ասույթը իսկը Ձեր մասին է: Դուք իսկական ճշմարտախոս եք և միշտ գտնվում եք կյանքի նպատակը հասկանալու փնտրտուքներում: Դուք միշտ պատրաստակամ եք նոր գիտելիքներ սովորել: Դուք իսկական մտածող և փիլիսոփա եք:
Հույս ունենք , որ քիչ թե շատ կարողացաք բացահայտել Ձեր գաղտնի կողմերն ու անցաք ինքնաբացահայտման ևս մեկ փուլ: Բացահայտեք Ձեր ինքնությունը, սովորեք լսել Ձեր սրտի ձայնին և կիսվեք թեստով Ձեր ընկերների հետ: