Սարսափ պատմություն (մաս 2) 18+
Փոքրիկ Դիանան ապրում էր մայրիկի հետ... Հայրը նրանց լքել էր, երբ երեխան դեռ 2 տարեկան էր: Մոր անունը Մարիա էր, 35 տարեկան էր: Մայրը շատ էր սիրում աղջկան, բայց երբեմն պատժում էր չարաճճիությունների համար: Դիանան 7 տարեկան էր, երեխան սիրում էր նկարել...
Դիանան սևահեր էր, ուներ երկար մազեր, կապույտ աչքեր որոնց խորհրդավոր էին դարձնում դրանց վրա ձգվող երկար թարթիչները: Մի անգամ երբ մայրը նոր էր պառկեցրել երեխային, և լվացքն էր փռում, դուռը թակեցին: Մարիան զարմացավ, ժամը գիշերվա 11-ն էր, այդ ժամին ո՞վ կարող էր լինել: Նա մոտեցավ դռանը, անցքով նայեց. բայց դռան մոտ ոչ ոք չկար: Այնուամենայնիվ Մարիան դուռը բացեց. այնտեղ կանգնած էր մի փոքրիկ աղջիկ, կլիներ հասակակից Դիանային:
Երեխան ուներ կապույտ աչքեր, նա շիկահեր էր, խոպոպներն ընկել էին աչքերի առաջ: Մարիան մոտեցավ երեխային, շոյեց գանգուրները և մտածելով, որ Դիանայի ընկերուհիներից մեկն է, տարավ Դիանայի սենյակ: Մինչև Դիանայի սենյակ մտնելը տիկին Մարիան հարցրեց փոքրիկին.
-Ի՞նչ է քո անունը:
-Միթե՞ դու չես հիշում ինձ, - լացակումած հարցրեց փոքրիկը:
-Դիաննա, տե՛ս, թե ով է քեզ հյուր եկել, -բացականչեց Մարիան մտնելով Դիանայի սենյակը:
Դիանան ժպտալով շրջվեց, ապա դեմքը խոժոռեց և ասաց.
-Մայրիկ այս աղջկան ես չեմ ճանաչում:
-Բարև Դիանա,-ասաց փոքրիկը, բռնելով Դիանայի ձեռքը:
Դիանան հեռու քաշվեց և ասաց.
-Ես այսօր ինձ վատ եմ զգում, և հանգստի կարիք ունեմ: Վաղը կխոսենք:
Փոքրիկ աղջկան Դիանայի մահճակալին կից մահճակալի մեջ պառկեցնելով Մարիան սենյակից դուրս գնաց, երեխաներին մաղթելով բարի գիշեր:
Դիանան իր մտքի կարողությամբ զարմացնում էր բոլորին: Թեև 8 տարին դեռ չէր բոլորել, բայց նա միշտ աչքի էր ընկնում իր մտավոր կարողությամբ:
Մութ գիշեր էր, Դիանան նստեց անկողնու վրա, ապա ելավ տեղից, մոտեցավ պատուհանին և նայեց պատուհանից դուրս: Փողոցները ծածկվել էին սև գոլորշու մեջ... Լուսնի պայծառ լույսը լուսավորում էր քաղաքի մութ փողոցները և տալիս էր իր թարմությունը զով քամուն:
Դիանան աչքերը դուրս էր հառել և մտածում էր այն փոքրիկի մասին: Նա հոգու խորքում խանդում էր այդ փոքրիկին: Եւ ինչու՞ էր խանդում. հարց է ծագում: Քանի որ այդ փոքրիկը Դիանայի մոր կշտից հեռու չէր գնում, կարծես երկրորդ զավակը լիներ:
Այսպես խորհում էր Դիանան, երբ փոքրիկը անկողնուց վեր կացավ և եկավ Դիանայի մոտ: Դիանան շրջվեց.
-Ինչու՞ չես քնում:
-Մայրիկիս եմ ուզում,- լացակումած ասաց փոքրիկը:
-Ի՞նչ է քո անունը,-հարցրեց Դիանան:
-Դիանա...
-Ինչպե՞ս, թե...-ցնցվեց Դիանան,-որտե՞ղ ես դու ապրում, ովքե՞ր են քո ծնողները:
-Ունեմ միայն մի ծնող՝ քո մայրիկը, ապրում եմ այս տանը,-հանգիստ պատասխանեց փոքրիկը:
-Գժվել ես, ինչ է,- դառնացած փոքրիկի հանգստությունից, գոռաց Դիանան:
-Ոչ,-ասաց փոքրիկը և խեթ նայեց Դիանային՝ պատրաստ հարձակվելու:
-Հենց հիմա լքիր մեր տունը, և հեռացիր մեր աչքից հեռու,-գոռաց Դիանան:
Փոքրիկը ցնցվեց, և ձեռքերն առաջ տարածելով մոտեցավ Դիանային:
Դիանան էլ պակաս համարձակություն չուներ, նա առաջինը հարձակվեց փոքրիկի վրա, և նրանք սկսեցին կռվել՝ հրում էին միմյանց, թավալվում գետնին, ապտակում միմյանց՝ ով ինչքան ուժ ուներ, կծում էին: Երկուսի շարժուձևն էլ շատ վայրի էր:
Այս ձայներից վախեցած Մարիան վեր թռավ և կայծակնային արագությամբ վազեց դեպի Դիանայի սենյակ: Բացեց դուռը և երկուսին էլ տեսավ գզվրտված վիճակում: Փոքրիկի աչքերը լցված էին արցունքով, իսկ Դիանայի աչքերը շողում էին վրեժի ծարավից:
-Դիանա չառարկես, ես գիտեմ, որ դու ես առաջինը հարձակվել խեղճ փոքրիկի վրա,-ծղրտաց Մարիան իր բարակ ձայնով:
-Մայրիկ, եթե հիմա այս սատանան դուրս չգա տնից, ես ինքս կհեռանամ:
-Դե փորձի՛ր, հեռացի՛ր, անխիղճ, ի՞նչ ես արել դու սրա հետ,-գրկելով փոքրիկին լացակումած ասաց Մարիան:
-Մայրիկ ես վախենում եմ Դիանայից,-շշնջաց փոքրիկը Մարիայի ականջին:
Մարիան ցնվեց «մայրիկ» անունը լսելով, բայց զսպեց իրեն և սկսեց գուրգուրել փոքրիկին:
Այս ամենը տեսնելով Դիանան սկսեց արտասվել, իսկ հետո վազեց դեպի տան դուռը և դուրս գալով տնից, դուռը շրախկացրեց:
-Ո՞ւր, Դիանա,- աղաղակեց Մարիան և սկսեց արտասվել անիծելով իր բախտը:
Մարիային թվում էր, թե Դիանան 5 րոպեից կվերադառնա, բայց Դիանան այլևս չվերադարձավ:
Դեպքից 10 օր հետո, գետի ափին ձկնորսները գտան փոքրիկ աղջկա դիակ: Հավանաբար նա ընկել էր գնացքի տակ, ջարդուխուրդ եղել իսկ հետո ընկել գետը: Ձկնորսի պատմելով աղջիկը կլիներ 7-8 տարեկան, ուներ սև երկար վարսեր:
Դա Դիանան էր...
Իսկ հաջորդ առավոտյան Մարիան զարթնել էր և փոքրիկին չէր գտել տանը: Մարիան խառնել էր ոստիկանությանը, ասելով որ Դիանան էլ չկա:
Պարզվեց, որ փոքրիկ աղջիկը դա Մարիայի ամուսնու աղջիկներից մեկն էր, որին ուղարկել էր արդեն սնակնկացած հայրը որպեսզի փոքրիկը ձևանար Դիանայի ընկերուհիներից մեկը՝ մտներ տուն ու գողանար ոսկյա զարդերը:
Իսկապես չկային նաև Մարիայի ոսկյա զարդերը...
Դիանային հուղարկավրելուց հետո Մարիան որոշում է վերջ տալ իր կյանքին և նետվում է գետը:
Շատ ընտանիքներ ապրեցին տիկին Մարիայենց տանը, բայց շատ չանցած դուրս էին գալիս այդ տնից դժգոհելով, որ հաճախ լսում են այսպիսի աղաղակներ.
-Մայրիկ դու կործանեցիր ինքդ քեզ:
-Ես մեղավոր եմ քո առաջ Դիանա:
Տունն անիծված էր...