Ա՛խ կյանք-կյանք
Ես շատ էի սիրում նրան և միասին ընկերություն էինք անում երկար ժամանակ: Իրար հետ անցկացնում էինք հիանալի ժամանակ և շատ երջանիկկ էինք: Մենք չէինք կարողանում իրար հետ չլինել գոնե մի օր, հանդիպում էինք ամեն օր և պատկերացում չունեինք, թե ինչ կլինի մեր հետ եթե չհանդիպենք մի քանի օր: Բայց ես արդեն երկու ամիս էր ինչ նրան չէի զանգում և չէինք հանդիպում: Ներսումս ավերածություն էր, հոգիս կռծում էր սիրտս, ուղեղս նրա մոտ էր: Այդպես ավելի լավ կլիներ մեզ համար, եթե … :
Ես մի նամակ գրեցի և այն տվեցի եղբորս, որ նրան տա միայն այն ժամանակ երբ արդեն նա ամուսնացած կլինի: Ես երկրից մեկնեցի և այլևս չվերադարձա: Մի կողմից ուժգին և անզսպելի կարոտս, մյուս կողմից … :
Նամակիս բովանդակությունը չներկայացրեցի, այն ուներ հետևյալը իր մեջ՝ <Սիրելիս ես չգիտեմ ինչ կլինի ինձ հետ, ինչ կլինի քեզ հետ, բայց որ այսպես ավելի լավ կլինի դա միանշանակ: Հիմա դու երեվի այս նամակը կարդում ես տարիներ անց, երեվի դու արդեն ունես բալիկներ, կամ սպասում ես: Կներես որ ես քեզ հետ չէի այսքան տարիներ, հարսանեկան զգեստդ ընտրելու ժամանակ, քեզ հետ չէի այն պահերին երբ դու իմ կարիքը ունեիր, բայց հուսով եմ իմ փոխարեն այդ ամենը ուրիշն է արել: Ես նամակս գրելու ժամանակ ունեի ընդամենը մեկ ամսվա կյանք, այն էլ հիվանդանոցում: Չգիտեմ ինչու կյանքը հենց իմ հետ պետք է այդպես վարվեր և ինչու մենք պետք է կյանքի դառը խաղի զոհը լինեինք, բայց երեվի այդպես պետք է լիներ: Ես մեկնեցի արտերկիր հույս ունենալով որ կբուժվեմ, բայց այդպես էլ չբուժվեցի և այլևս չվերադարձա: Նամակը քեզ հիմա է հասնում իմ պահանջով, որովհետև ես չէի ուզում դու դա իմանաս և չգիտեի ինչ կկատարվի քո հետ այդ դեպքում: Ես գիտեմ որ դու ամուսնացել ես, եղիր երջանիկ ես միայն դա եմ ուզում, և ես վերեվից ձեզնով կուրախանամ: Չգիտեմ ինչու, բայց կյանքը ինձ չէր սիրում, նա ինձ չխնայեց քո համար, ես … : Լավ մնաս՝ սիրով, սրտով > :