Այսօր երեկոյան Վիեննայում կկայանա «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչ փուլը։ «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների քվեարկության տվյալները ցույց են տալիս, որ որոշ երկրներ շարունակաբար լավ կատարումներով են հանդես գալիս։
Ո՞վ կլինի Կոնչիտա Վուրսթի իրավահաջորդը։ The Guardian-ը ներկայացրել է իր կանխատեսումները։ Պարբերականի մոդելը հիմնված չէ երգերի որակի վրա, այլ քվեների միջին քանակի, որը յուրաքանչյուր մասնակից ազգ ստացել է վերջին 12 տարիներին։ Հաշվի են առնվել նաև երկրների աշխարհաքաղաքականությունը ու նախկին ելույթները։
The Guardian-ի կանխատեսմամբ՝ հաղթողների թոփ 10-ն այսպիսի տեսք ունի՝
1. Հայաստան
2. Սերբիա
3. Շվեդիա
4. Ադրբեջան
5. Հունաստան
6. Ռուսաստան
7. Հունգարիա
8. Բելգիա
9. Վրաստան
10. Նորվեգիա