Tert.am-ը գրում է`
Ամերիկացի մարզիկ և դերասան Դուեյն «Լեռ» Ջոնսոնը սելֆի անելու նոր ռեկորդ է սահմանել` ըստ արագության:
«Լենտա» - ի փոխանցմամբ` այս նոր ռեկորդի մասին հայտնում է «Գինեսի համաշխարհային ռեկորդներ» կազմակերպությունը՝ իր կայքում:
43 - ամյա Ջոնսոնը արագ - սելֆիների ռեկորդ է սհմանել Լոնդոնում մայիսի 21-ին իր նոր` «Սան Անդրեասի կիսումը» ֆիլմի պրեմիերայից առաջ. այդ ժամանակ Ջոնսոնն իր սմարթֆոնով 105 սելֆի է արել: Այս կերպ նա գերազանցել է նախորդ` նույն ժամանակում 75 սելֆիի ռեկորդը:
Հատուկ մասնագետը ստուգել է նաև, որ սելֆիները պատշաճ լինեն` պատկերը հստակ լինի, երևան գլուխն ու ուսերը, դեմքը ճանաչելի լինի: Այս չափորոշիչների բերումով մի քանի կադր «որակազրկվել» է:
Աղբյուր` http://www.tert.am/am/news/2015/05/23/rock-selfie-record/1685240