Երկու վանականները
Երկու վանականներ ուղևորվում մի գյուղ՝ քարոզելու։ Ճանապարհին հասնում են մի գետի, որը պիտի անցնեին լողալով։ Հանկարծ վանականներից մեկը նկատում է մի կնոջ, որը լողալ չիմանալու պատճառող շփոթված կանգնած էր ափին։ Այս վանականը գրկում է կնոջը և անցկացնում գետի մյուս կողմ։ Եղբայրները շարունակում են ճանապարհը։ Երեկոյան վերադառնալիս՝ մյուս վանականը դիմում է կնոջն օգնածին.
- Եղբա՛յր,- ասում է,- մի բան կա, որ պիտի ասեմ։ Դու գիտես, որ մեր ուխտը արգելում է մեզ մինչև իսկ կնոջ հետ խոսել, իսկ դու առավոտյան գրկեցիր այդ կնոջը և անցկացրեցիր գետով, մեծ մեղքի մեջ ես։
Մյուս վանականը պատասխանում է.
- Գիտե՞ս, ես այդ կնոջն առավոտյան անցկացրեցի և թողեցի գետի ափին, իսկ դու մինչև հիմա տանում ես նրան քեզ հետ քո մտքերում։