Չեմ ցնծում, չեմ ուրախանում, որ իմ կանխատեսումներն իրականություն դարձան, որ Հայաստանը գրավեց հենց իմ կանխատեսած տեղը…
Սա վկայությունն է մի բանի. բավական է նույն մարդիկ սեփականաշնորհեն Եվրատեսիլը մեզանում, բավական է հիանալ վատ երգով: Բեմ բերել շնորհալի մարդկանց և նրանց չտալ երաժշտական այն նյութը, որին նրանք արժանի էին…
Արմեն Մարտիրոսյանը երբեք չի համարվել լավ կոմպոզիտոր, պարզապես մեկն է փրփուրի վրա հայտնվածներից, բայց նա է այսօր որոշում ամեն ինչ…
Երբ ես քննադատում էի երգը, խոսում նրա մեղեդային թույլ կառույցի, կանտիլենայի բացակայության մասին, ինչն անհրաժեշտ էր այդ երգին, ֆեյսբուքյան տգետների մի ամբողջ ոհմակ վայրահաչում էր իմ դեմ…
Ցավում եմ, տխրում, հիասթափությունս արտահայտում այն Ռուսաստանին, որին Հայաստանն ամեն ինչ է տվել, անգամ իր արժանապատվությունը…
Սփյուռքին չեմ մեղադրում, համոզված եմ, Սփյուռքը ևս առաջնորդվել է ազնիվ մղումներով…
Մի խոսքով, մենք նման խայտառակություն չենք ունեցել Եվրատեսիլի պատմության մեջ…
Սա արդեն մի բան պետք է նշանակի. ասպարեզից հեռացնել համբակներին:
Շնորհակալություն Վրաստանին…
Թող Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժ լինի…
Հեղինակ` Լևոն Մութաֆյան