Արաբական Միացյալ Էմիրությունները նոր վիզային համակարգ է ներդրել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Համակարգն ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ից:
Հայտնվել են վիզաների նոր տեսակներ՝ սովորողների, բժշկական ծառայություններ ստանալու և համաժողովներ այցելելու համար վիզաներ: Փոխվել է նաև կեցության և բիզնես վարելու նպատակով այցելողների համար վիզաների արժեքը:
Վիզաների տրամադրման և վճարման համակարգում փոփոխություններն ուղղված են զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը և Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսության աճին