ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ինչպես եւ խոստացել եմ եթերում, մինչեւ հաջորդ քառօրյա հանդես կգամ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու Ազգային Ժողովի որոշման նախագիծը արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Հուսով եմ, նախագիծը կստանա անհրաժեշտ թվով (44) պատգամավորների աջակցություն՝ արտահերթ կարգով ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու համար: Ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորների թիվը ավելին է, քան 44-ը»:
Ներքևում տարածիր նյութը