Խոյ. Մի կենտրոնացեք անհաջողությունների վրա, աշխատանքային շաբաթը սկսեք դրական նոտայով: Ուրախացեք սիրով, արվեստով, շփումով և երեխաներով: Լավ կլինի՝ բիզնեսմեն Խոյերը լրացուցիչ ուշադրություն դարձնեն վարկանիշերին, գովազդային միջոցառումներին, շուկայի ուսումնաիսրմանը կամ հաճախորդների ավելացմանը: Վերջինը հատկապես կարևոր է, եթե ձեր նախաձեռնությունները կապված են էսթետիկայի, նորաձևության, շոու-բիզնեսի, զվարճանքների կազմակերպման, նվերների պատրաստման և առաքման, օտարերկրացիների և զբոսաշրջիկների սպասարկման, կանացի պահանջմունքների բավարարման հետ:
Ցուլ. Հարմար առիթ է հաշտվելու համար: Նույնիսկ եթե իրավիճակը լիարժեք փոխհասկացությունից դեռ շատ հեռու է, արժե նշել և զարգացնել ցանկացած շփման դրական պահերը: Սա հատկապես կարևոր է ընտանիքում, բայց պակաս կարևոր չէ նաև աշխատավայրում: Այսօր շատ բան կախված է հենց Ցուլերից: Եթե դուք իներցիայով շարունակեք վեճը, դրանից ոչ ոքի համար ավելի լավ չի լինի, առաջին հերթին՝ ձեզ համար: Մի եղեք հիշաչար, համառ, չափազանց սկզբունքային: Հանդես բերեք ճկունություն, քաղաքավարություն, անմիջականություն, հումորի զգացում, հաճախ ժպտացեք:
Երկվորյակներ. Ձեր պարտքի զգացումը մի հասցրեք հիվանդագին կախվածության աշխատանքից: Սա այն օրը չէ, երբ արժե, որ դուք մինչև ուշ գիշեր աշխատեք: Չարժե նաև չափազանց շատ տրվել մելամաղձությանը: Լավագույն դեղը (ինչպեսև մղումն աշխատանքի համար) այսօր կլինի հաճելի ոչ աշխատանքային շփումը, հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ: Տղամարդ Երկվորյակների տրամադրությունը կբարձրացնի սիրախաղը, իսկ կանանց չի խանգարի մտերիմ ընկերուհիների հետ շփումը:
Խեցգետին. Խեցգետինների ֆինանսական գործերը կնորմալանան, գնողունակությունը կմեծանա, ճաշակն անսխալ կդառնա: Դուք հեշտությամբ կընտրեք այն, ինչ երեկ ոչ մի կերպ չէիք կարողանում գտնել: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն անտարբեր չեն մնա գեղեցկության, շքեղության, նորաձևության, էկզոտիկայի նկատմամբ:
Առյուծ. Այս հավասարակշիռ օրն Առյուծներին իրենց հիանալի կզգան: Եթե ձեր վիճակը բարդ է, դուք կդադարեք տեղի ունեցողն աղետալի համարել: Այս օրերի մթնոլորտը հատկապես նպաստավոր է կանանց համար, քանի որ հնարավորթւոյւն կտա իրենց գեղեցկությունը ցույց տալ ողջ շքեղությամբ: Տրամադրությունը բարձրացնել կօգնի գեղեցկության սրահ ացելելը, նորաձև աքսեսուարը: Օրվա վերջում մի մոռացեք խիստ կոստյումը փոխարինել երեկոյան զգեստով:
Կույս. Ռացիոնալ մտածողությունը կանցնի երկրորդ պլան՝ տեղը զիջելով զգացմունքներին ու երազանքներին: Հնարավոր է՝ դուք ուզենաք գործի դնել ձեր ստեղծագործական, խոհանոցային կամ արտիսիտիկ տաղանդը, որն առօրյայում գրեթե զգալի չէ: Եթե դուք որևէ մեկի հանդեպ գաղտնի կիրք եք զգում, կիրքը կարող է ձեզ հաղթել ու մղել ձեզ ոչ բնորոշ քայլերի: Տանը լավ կլինի ուշադրություն դարձնեք էսթետիկ պահերին, ընտանիքի անդամների հետ խաղաղության և փոխադարձ սիրո ամրապնդման վրա:
Կշեռք. Այսօրվա մթնոլորտը բարենպաստ է Կշեռքների համար, նրանք այսօր յուրահատուկ կենսաուժ ունեն: Այս նշանի կանայք այսօր վստահ են, որ անկրկնելի ու անընդհատ հաճոյախոսություններ են ստանում: Լավ ժամանակ է նոր գործերի համար՝ կապված նորաձևության, կոսմետիկայի, էսթետիկայի, թատրոնի, կոլեկտիվ զվարճանքի և գովազդային միջոցառումների համար: Նոր կապերը դժվար թե երկարատև լինեն, բայց մոտակա ժամանակի համար կարող են օգտակար լինել:
Կարիճ. Այսօր ձեր ձեռքբերումների վրա կազդի ոչ միայն պրոֆեսիոնալիզմը: Ձեր կարիերան այսօր կարող է կախված լինել կոնկրետ կնոջից կամ ընդհանուր կանացի ազդեցությունից: Ցույց տվեք, որ ձեզ պահել գիտեք կանանց միջավայրում և սկզբունքորեն ունակ եք ուժգին սիրելու: Մի ամաչեք ցույց տալ ձեր թաքնված ստեղծագործական տաղանդը: Աշխատանքի նոր առաջարկը եկամտաբեր կլինի:
Աղեղնավոր. Ընտրեք ստեղծագործական աշխատանք կամ այնպիսի գործունեություն, որում նշանակալի է արտաքին տեսքը:Սա հիանալի ժամանակ է գեղեցկության սրահ, խանութներ այցելելու համար: Կին Աղեղնավորները հաջողակ կլինեն որպես դերասանուհիներ, մոդելներ: Տղամարդ Աղեղնավորներն այսօր իրենց իսկական ջենթլմենի պես են պահում կանանց միջավայրում, բայց կանացի քամահաճույքների զոհը դառնալու վտանգ կա:
Այծեղջյուր. Հարամար օր է զվարճանքների և ձեր հիմնական գործունեության հետ կապ չունեցող զբաղմունքների համար: Շատ Այծեղջյուրների համար օգտակար կլինի ուրախ շրջապատում լինել: Հյուր գնացեք, ժամադրության, թատրոն, ցուցահանդես:
Ջրհոս. Այսօրվա իրադարձությունները Ջրհոսների վրա կունենան խաղաղարար ազդեցություն, նրանց կմղեն ցանկացած իրավիճակում գործելու դիվանագիտորեն ու ընկերաբար: Սա ժամանակ է, երբ ցանկություն չկա պարզելու՝ ով է ճիշտ: Հաջող կլինեն ելույթները բեմի վրա: Այս օրերին կամրանան ամուսնական կապերը: Բացառված չէ, որ ձեզ հաշտություն առաջարկի ձեր հակառակորդը:
Ձկներ. Այսօր առեղծվածային երազկոտ տեսքը տեղին չէ: Ավելի հաճախ ժպտացեք արևին և շրջապատին, անկեղծորեն ծիծաղեք ուրիշների կատակներից, ավելի թեթև եղեք շփման մեջ: Այսօր հնարավոր են հաճելի լուրեր կարիերայի, աշխատանքային պայմանների հետ կապված: Առօրյայում կրեատիվ և տոնական տարրեր մտցրեք: