Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց: Նա աշխատում էր 6-րդ օրը, երբ նրան մոտեցավ հրեշտակը, հարցրեց, թե ինչու է այդքան երկար ժամանակ վատնում դրա վրա: Աստված պատասխանեց. «Նայիր նրա բնույթին: Նա պետք է ունենա 200 շարժական մասեր, միեւնույն ժամանակ շարժումները փառավոր լինեն: Պետք է ինքն իրեն բուժի, երբ հիվանդ է, աշխատի օրական 18 ժամ: Ունենա ընդամենը երկու ձեռք եւ կարողանա գրկել մի քանի երեխայի: Ընդ որում՝ այնպես գրկել, որ անցնի ցանկացած ցավ` լինի դա ծնկների կամ հոգու վերքեր»: Հրեշտակն ավելի մոտեցավ արարածին եւ շոշափեց նրան. – Աստված իմ, նա այնքան փխրուն է: – Այո՛, ես նրան փխրուն եմ ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ՝ շատ ուժեղ: Դու չես էլ կարող պատկերացնել, թե նա ինչերի կարող է դիմանալ ու դիմակայել: – Իսկ նա կարո՞ղ է մտածել: – Ոչ միայն մտածել, այլեւ համոզել: Հրեշտակը ձեռքը հպեց կնոջ այտին ու ասաց. – Նա կարծես մի փոքր անսարք է: Նրանից ջուր է հոսում: – Դա ջուր չէ, այլ` արտասուք: Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա տառապանքները, մենակությունը, նրա հպարտությունը: Հրեշտակն իսկապես տպավորված էր. – Աստված իմ, դու իսկապես հանճար ես: Կինը կատարելություն է: – Այո, նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել: Նա կարող է ժպտալ, երբ վախենում է: Այնուհետեւ Աստված հոգոց հանելով ասաց. – Սակայն նա ունի մի թերություն, որ եթե ինքը չուղղի, կարող է փչացնել ամբողջ կյանքը: – Ի՞նչն է դա: – Նա իր գինը չգիտի: