Մի մարդ վարում էր իր մեքենան, երբ ճանապարհին նկատեց մի ծեր կնոջ, ով կանգնել էր մայթին և օգնություն ստանալու ակնկալիքով նայում էր ընթացող մեքենաներին։ Տղամարդը կանգնեցրեց իր խղճուկ մեքենան կնոջ մերսեդեսի կողքին և ժպտալով քայլեց դեպի կինը։ Կինը կասկածանքով լի հայացք նետեց տղամարդու վրա, քանի որ վերջինս աղքատիկ էր հագնված, սակայն տղամարդը շտապեց նրան հավաստիացնել, որ ցանկանում է օգնել և ներկայացավ. "Ես Բրայան Անդերսոնն եմ"։ Բրայանը նորոգեց մեքենայի անիվը, և կինը հարցրեց, թե որքա՞ն պետք է վճարի։ "Եթե դուք իսկապես ցանկանում եք շնորհակալ լինել, - պատասխանեց Բրայանը, - մյուս անգամ, երբ տեսնեք որևէ մեկին, ով օգնության կարիք ունի, ցուցաբերեք նրան օգնություն՝ հիշելով ինձ"։
Ավելի ուշ կինը մտավ մի փոքրիկ թեյարան։ Մատուցողուհին ութ ամսեկան հղի մի երիտասարդ կին էր, ով, չնայած ամբողջ օրը ոտքի վրա էր եղել, այնուամենայնիվ ժպիտով դիմավորեց ծեր կնոջը և սիրալիր սպասարկեց։ Վերջինս հիշեց Բրայանի մասին և թեյելուց հետո վճարեց 100 դոլլար։ Մատուցողուհին գնաց մանրը բերելու, սակայն երբ վերադարձավ, կնոջը այնտեղ չտեսավ։ Փոխարենը տեսավ մի գրություն, որ ծեր կինն էր թողել. "Դուք ինձ ոչինչ պարտք չեք։ Վերջերս մի մարդ ինձ օգնեց, և եթե ցանկանում եք ինձ վճարել, պարզապես հոգացեք, որպեսզի սիրո դրսևորման այս շղթան չկտրվի"։ Մի քանի հարյոր դոլլար էլ մատուցողուհին գտավ անձեռոցիկի տակ դրված։ Այդ գիշեր մատուցողուհին տուն վերադարձավ ավելի վաղ։ Նրա գլխում հարց էր պտտվում, թե որտեղի՞ց գիտեր այդ ծեր կինը, որ նա և իր ամուսինը փողի այդքան կարիք ունեն։ Հատկապես հիմա, երբ երեխան պետք է ծնվեր։ Նա գիտեր, որ ամուսինը շատ էր այդ մասին անհանգստանում, այդ պատճառով շտապեց տուն՝ բարի լուրը նրան պատմելու։ Հետո համբուրեց ամուսնուն և ասաց. "Հիմա ամեն բան լավ կլինի, Բրայան"։