Menua HArutyunyan
Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով կասկածյալներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն, բայց հասկանալի է, որ այս ամենը օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյուքն է, երբ մարդիկ գիտակցելով, որ կարող են ցմահ ազատազրկվել, ինքնակամ ներկայանում են ոստիկանություն: Կան մարդիկ ովքեր չհասկանալով կամ չգնահատելով ոստիկանի աշխատանքը, եթե որևէ բացահայտում մի քանի ժամով ուշանում է սկսում են քննադատել վտանգավոր մասնագիտությամբ զբաղվող մարդկանց, կհասկանան, որ հանցագորոծությունների բացահայտումների ետևում մարդկային ծանր և վտանգավոր աշխատանք է կատարվում ոստիկանների կողմից: Ի դեպ, նույնիսկ ամենազարգացած պետություններում նմանատիպ հանցագործություններ լինում են և շատ ավելի շատ ու շատ հաճախ դրանցից շատերը չեն էլ բացահայտվում: Այս առումով և Հայաստանը շատ ավելի ապահով պետություն է, և մեր ոստիկանությունը շատ ավելի օպերատիվ և պրոֆեսիոնալ է: Ինչպես երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով կասկածյալներն «ինքակամ» ներկայացան, մի գուցե «օրենքով գողերն» էլ են «ինքնակամ» հեռանում Հայաստանից: