Սկզնաղբյուր`http://armlur.am/266623/
ԼՂՀ պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրից անձնակազմի դիակների տարհանման գործողության վերաբերյալ: Հիշեցնենք, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: