Wedding.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը դեռևս ամիսներ առաջ հայտարարել է, որ ցանկանում է երկրորդ երեխան ունենալ:

Ռեալիթի շոուների աստղը, սակայն, ըստ շրջանառվող լուրերի հղիանալու հետ կապված խնդիրներ ուներ, և նույնիսկ Keeping Up With The Kardashians հաղորդման շրջանակներում հեռուստադիտողը ականատես եղավ` ինչպես է նա դիմում բժշկի` այդ խնդիրներից ազատվելու համար:

Այժմ Mirror Online հայտնի պարբերականը հանդես է եկել ենթադրությամբ, որ Քիմը վերջապես կարծես թե հղի է:

Այդ ենթադրությունը նրանք արել աստղի` վերջերս շրջանառվող լուսանկարներից ելնելով, որտեղ երևում է նրա փոքր-ինչ կլորացած կազմվածքը:

Քիմի հղիության մասին լուրերը Twitter դարձել է նրա երկրպագուների ակտիվ քննարկումների առիթ, և շատերը ենթադրում են, որ Քիմը շուտով հայտնելու է երկրորդ երեխան ունենելու մասին լուրը: 
Աղբյուր` http://www.wedding.am/news/kim-kardashian-pregnancy