Սկզնաղբյուր` http://style.news.am/arm/news/18117/sona-shahgeldyany-krknorinakum-e-adelin.html
Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, երգչուհի Սոնա Շահգելդյանը ներկայացրել իր նոր տեսահոլովակը, որը կոչվում է «My Eccentric Nature»։
Այն, որ Սոնան հայկական էստրադայի բացառիկ ձայնով երգչուհիներից է, կասկածից վեր է, սակայն դիտելով նրա նոր տեսահոլովակը, մենք ինչ-ինչ նմանություններ նկատեցինք այլ տեսահոլովակի հետ։
Խոսքը համաշխարհային հռչակ վայելող Ադելի եւ նրա հանրահայտ՝ «Rolling in the Deep» երգի տեսահոլովակի մասին է։
Սոնա Շահգելդյանն իր նոր տեսահոլովակում, կարծես, կրկնօրինակում է Ադելին։ Նա հագնված է Ադելի պես, նստած դիրքն ու շարժումներն էլ են նման Ադելին։
Երկու տեսահոլովակներում էլ մերթընդմերթ կայծեր եւ գործիքների վրա նվագող երաժիշտներ են հայտնվում։ Նկարահանման տարածքն էլ որոշ հատվածներում պատված է ցելոֆանով։
Այս երկու տեսահոլովակների տարբերությունը, թերեւս, պարողներն են։ Ադելի հոլովակում հերոսը մեկն է, սակայն նրա շարժումները հեռու են պարից, իսկ, ահա, Սոնայի հոլովակում, պարողները երկուսն են։ Ինչեւէ, առաջարկում ենք դիտել երկու տեսահոլովակներն էլ եւ որոշել, թե որքանով են դրանք միմյանց նման։