Սկզնաղբյուր`http://news.am/arm/news/240523.html
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է Կովկասի նավթի տեղափոխման մի մասը կազմի։
Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ նոյեմբերի 22-ին, Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ընդարձակ ելույթ է ունեցել, որի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային թեմաներին՝ խոսելով նաեւ Հայաստանի մասին։
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավաթատարի համաձայնագիրը մեծ հաջողությունն էր։ Դրա շնորհիվ Ադրբեջանը բարգավաճեց, սակայն Թուրքիան էլ օգուտներ ստացավ։ Այդ ամենից միայն Հայաստանը չօգտվեց, քանի որ համառորեն շարունակում է «գրավել Ադրբեջանի հողերը»։
Այստեղից Հայաստանի կոչով եմ դիմում։ Երբ Կովկասի նավթը Եվրոպա տեղափոխվի, Հայաստանը պեքտ է դրա մի մասը կազմի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտությունից մենք շատ երջանիկ կլինենք»,-ասել է Ահմեդ Դավութօղլուն։