Եթե ցանկաննում ես տնային կենդանի պահել, սակայն ինչ-որ յուրահատուկ մի բան ես փնտրում, առաջարկում ենք այս 4 տարբերակը:
1 Ֆենեկ աղվես - Չնայած աղվեսներին ընտելացնելն ու տան պայմաններում պահելը դժվար է, այնուամենայնիվ, ֆենեկ տեսակի աղվեսները հրաշալի տնային կենդանիներ կարող են լինել ձեզ համար: Անապատում ապրող այս կենդանիներն իրենց չափերով կատվից էլ փոքր են ու բավականին խելացի: Դուք նույնիսկ կարող եք ընտելացնել նրան այնպես, որ այն մնա իր համար պատրաստված տուփի կամ տնակի մեջ: Այս կենդանիները աշխույժ են ու շատ են սիրում են խաղալ և հասարակության համար վտանգ չեն ներկայացնում: Հասուն ֆենեկ աղվեսը չիհուահուայի չափին է հասնում ու կշռում դրա չափ:
2 Պուտավոր մշկակատու - Պուտավոր մշկակատուներն ապրում են Աֆրիկայում և հրաշալի կենդանիներ են նրանց համար, ովքեր անկախ կենդանիներ են սիրում: Մշկակատուները բավականին ակտիվ ու զգայուն են: Սրանք ասես կատվի, կզաքիսի և ջրարջի խառնուրդ լինեն:
3 Գլիդեր - Գլիդերն առավել հայտնի է որպես «գրպանի կենդանի»: Այս փոքրիկ արարածները բավականին նվիրված են, սիրում են խաղալ ու անկասկած ուրախություն կպարգևեն: Միայն թե պետք է նշել, որ այս կենդանիները սիրում են գիշերներն արթուն մնալ:
4 Տարանտուլա – Հսկայական այս սարդերը անկասկած յուրահատուկ են ու հրաշալի տնային կենդանիներ կարող են լինել: Սակայն պետք է ուշադրություն դարձնել, թե տարանտուլայի կոնկրետ որ տեսակն ես պահում: Լավագույ տարբերակները, թերևս, մեքսիկական կարմրածունկ և գանգրամազ տարանտուաներն են: Սրանք սնվում են կենդանի միջատներով ու բծախնդիրների համար այնքան էլ հարմար կենդանիներ չեն, քանի որ շատերի համար սրանք պարզապես սարսափելի արարածներ են: