Պսկովի ոստիկանությունը ստուգում է մի խումբ անչափահասների այն բանից հետո, երբ նրանց դասընկերուհուն տեղափոխել են հիվանդանոց, ու պարզվել է, որ նրան տարբեր օտարածին իրերով են բռնաբարել են:
Նախնական տեղեկություններով՝ սեպտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը մի քանի դեռահասներ ոտնձգություններ են կատարել 15-ամյա Վերոնիկայի նկատմամբ, իսկ այնուհետև սոցցանցերում հրապարակել են մերկ դասընկերուհու նկարները:
LifeNews-ի տվյալներով՝ Վերոնիկան իր 13-ամյա ընկերուհու՝ Ալինայի հետ ժամանել է խնջույքի, որը կազմակերպել էին Զախարը, Միխայիլն ու Ալեքսանդրը, ովքեր պնդում են, որ աղջիկը ժամանել էր արդեն ոչ ադեկվատ վիճակում: Ինչպես հաղորդում է իրավապահ մարմիններում աշխատող աղբյուրը՝ պատանիները որոշել են օգտվել աղջկա այդ վիճակից:
Երբ նրանք արդեն դադարեցրել էին ոտնձգություններն աղջկա հանդեպ, հագցրել էին նրան ու, հանելով բակ, նստեցրել էին նստարանի վրա:
Սակայն դատելով լուսանկարներից՝ նրան լրիվ չեն հագցրել՝ կոշիկները թողնելով նստարանի մոտ, ինչից հետո աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել էին սեռական օրգանների վնասվածքներ՝ պատճառված, ենթադրաբար, գրչով:
Այս պատմությունը մեծ սկանդալ է բարձրացրել Ռուսաստանում, և թեմային անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանը, իսկ հազարավոր քաղաքացիներ պահանջում են խստագույնս պատժել այս լակոտներին, ընդհուպ մինչև՝ քիմիական կաստրացիայի ենթարկել: