Աշխարհի ամենամեծ կրիաներից մեկը և, հավանաբար, ամենածեր ցամաքային կենդանին՝ 182-ամյա Ջոնաթանը, գուցե այդքան արագ չէ այլևս, որքան նախկինում, սակայն ուժեղ է և շարունակում է ապրել:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը՝ կարծիք կա, որ Ջոնաթան կրիային Սենթ Հելենա կղզի են բերել 1882-ին: 1902-ին արված լուսանկարում կենդանին արդեն հասուն տարիքի չափսեր ունի: Կրիան հասուն չափսերի կարող է հասնել 50 տարում, ինչը նշանակում է, որ կրիան կարող էր ծնված լինել 1832-ին:
Ջոնաթանը, հավանաբար, ամենատարեց ցամաքային կենդանին է, որը դեռևս ապրում է, սակայն այն ամենաերկարակյաց կրիան չէ. այլ կրիաներ ավելի երկար են ապրել: Հնդկաստանում բնակվող կրիաներից մեկն ապրել է 250 տարի:
Ջոնաթան կրիայի լուսանկարները՝ արված 1902-ին և մեր օրերում