Սկզնաղբյուր`http://www.tert.am/am/news/2014/11/22/kennedy-death/
ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանությունը 20-րդ դարի ամենաառեղծվածային և աղմկահարույց հանցագործությունն է, որը տեղի է ունեցել 1963-ի նոյեմբերի 22-ին։
Մինչ այսօր չկա այն հարցի պատասխանը, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Պաշտոնապես հաստատվել է, որ նախագահին սպանել է Լի Հարվի Օսվալդը։
Հաջորդող հետաքննությունները հաստատել են նրա մեղավորությունը, սակայն կան նրա սպանության մի շարք չապացուցված վարկածներ։
Համաձայն մի քանի վարկածների՝ նախագահի սպանության ետևում կանգնած են եղել ամերիկացի դավադիրները կամ խորհրդային հատուկ ծառայությունները։
Նախագահի պաշտոնը Ջոն Քենեդին զբաղեցրել է 1961թ. հունվարի 20-ից մինչև 1963թ. նոյեմբերի 22-ը կատարված սպանություն։