Սկզնաղբյուր`http://www.tert.am/am/news/2014/11/22/armenia-manvelgrigoryan-22/
«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը փայլուն իրագործված համարելով հատուկ նշանակության գործողությունը , Tert.am-ին հայտնեց, որ հերթական անգամ աշխարհը համոզվեց, որ հայ ժողովուրդն իր ծոցից դուրս եկած զավակներով հպարտանալու, հիանալու իրավունք ունի:
«Որ հայկական զինուժը միշտ էլ պատրաստ են դաս տալու ասկյարներին: Հայոց բանակը կրկին անգամ ապացուցեց, որ մարտունակ է, որ ունակ է կատարելու պարտականություններն ու լիարժեք պատասխանատվություն է կրում զարգացումների համար»,-ասաց Մանվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ զինված ուժերն այսօր ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության և մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
ԵԿՄ նախագահը ափսոսանք հայտնեց , որ միջազգային հանրության խաղաղարար, միջնորդական ջանքերը արդյունք չեն տալիս ու ավելացրեց.«Թող քաղաքակիրթ աշխարհը հերթական անգամ համոզվի, որ թուրքի հետ միայն ուժի դիրքերից կարելի է խոսել, իսկ հայ ազգը, հայկական զինուժը միշտ էլ պատրաստ են դաս տալու ասկյարներին: Եվ շնորհակալություն եմ հայտնում հատուկ օպերացիան իրականացրած զինծառայողներին, հրամանատարական կազմին, պաշտպանության նախարարին, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին: Հատուկ շնորհակալություն Արցախի պաշտպանության բանակին»:
Գեներալ Մանվել Գրիգորյանը ցավակցություն հայտնեց զոհված անձնակազմի անդամների հարազատներին ասելով՝ «Դուք էլ հերոս եք, որ կարողանում եք լուռումունջ տանել ձեր վիշտը: Ձեր զավակները զոհվել են հանուն հայրենիքի: Նրանք այլևս հայ ազգի զավակներն են: Այդպիսինները չեն մեռնում, այլ անմահանում են: Մեր այս քաջ տղաները կապրեն այնքան, որքան ապրելու է հայ ազգը, կնշանակի՝ նրանք կապրեն հավերժ»:
Հիշեցնենք, որ դեպքի ժամանակ ուղղաթիռում եղել էին լեյտենանտ Ազատ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և մայոր, անձնակազմի ղեկավար Սերգեյ Սահակյանը:
ԵԿՄ նախագահի խոսքով՝ նոր սերունդն ապացուցում է, որ «մեզանից հզոր է, որ մեզանից առավել լավ տիրապետում է զինական արվեստին, շուն թուրքին դաս տալու արվեստին»:
Իր խոսքը նա ավարտեց ասելով.«Ապրեք դուք տղաներ և վստահ եղեք՝ ցանկացած պահի, երբ կլինի դրա անհրաժեշտությունը, ամենակարճ ժամկետում, ոչ թե 24, այլ 12 ժամվա ընթացքում, զենքը ձեռքին, ձեր կողքին կհայտնվեն Արցախյան պատերազմի վետերան երկրապահները, երիտասարդ երկրապահները, եթե հարկ լինի՝ անգամ պատանի երկրապահները՝ տղա, թե աղջիկ»: